Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Լոնդոնը մնաց երազանք

Լոնդոնը մնաց երազանք
18.05.2012 | 06:39

Չինաստանում մեկնարկած կանանց բռնցքամարտի յոթերորդ առաջնությունը շատ արագ ավարտ ունեցավ մեր ներկայացուցիչների համար: Առանձնապես տհաճ անակնկալ մատուցեց Եվրոպայի անցած տարվա չեմպիոնուհի Արմինե Սինաբյանը (66 կգ), ով ֆավորիտներից մեկն էր համարվում, «Լոնդոն-2012»-ի ռեալ թեկնածու: Նրա հետ առաջին իսկ մարտում պարտություն կրեց ու առաջնությանը հրաժեշտ տվեց հանրապետության ընթացիկ տարվա մեր մյուս չեմպիոնուհին` Աշխեն Սիմոնյանը (75 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ